Posted in Մայրիկատոն

Ձոն մայրիկներին. Փաթեթ

Բարև գարուն

Նախակրթարանի սաները գարնանամուտը դիմավորեցին բակում: Եղանակը շատ համապատասխանում էր օրվա խորհրդին: Արևի ջերմ շողերի ներքո երգեցինք դիմավորելով գարնան առաջին օրը:
Դե իսկ գարունն էլ առանց գույնզգույն ծաղիկների չի լինում, նույն գարնանային տրամադրությամբ էլ սաները ավարտեցին օրը`մայրիկներին նվիրելով իրեց իսկ ձեռքերով նկարած գարնանային ծաղիկները:

Վարդատունկ

Այսօր իրականացրեցինք վարդատունկ։ 2֊4 տարեկան մեր սաների և իրենց ծնողների հետ դուրս եկանք արևմուտքի արտաքին բակ կատարելու այս գեղեցիկ սովորույթը։ Պարտիզապուրակային աշխատանքները, խնամքն ու բարեկարգումը վաղուց է մեր ամենասիրելի ավանդույթներից մեկը։ Չէ՞ որ կանաչապատ տարածք ունենալը բոլորիս միտումն է։ 

Մայրիկատոնին ընդառաջ

Դժվար է պատկերացնել ավելի մեծ հաճույք , քան մայրիկին ուրախություն պարգևելը։ Միակ ու ամենաթանկ մարդը մեր կյանքում , որին սիրում ենք անմնացորդ։

Մարզական մայրիկների տոնը

Մարզական մայրիկների ձոնը» նախագծի շրջանակներում մարզադահլիճում ծնողներով, դաստիարակներով ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…

Շնորհավոր տոնը սիրելի մայրիկ