Posted in Աշնանային պարտեզ, Ինքնաշեն խաղեր

Զարգացնում ենք մանր մոտորիկան

Օրը սկսեցինք սաների ամենասիրելի գործունեությունը կատարելով։ Պատրաստեցինք ինքնաշեն խաղ և խաղացինք։ Խաղի միջոցով զարգացնում ենք` մանր մոտորիկան, գունընկալումը և արագ կողմնորոշումը։

Posted in Ազգային խաղեր, Աշնանային պարտեզ

Խաղում ենք ազգային խաղեր

Նախակրթարանի սաները մեծ սիրով և ոգևորությամբ են խաղում ազգային բակային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են և հետաքրքիր։ Այս անգամ էլ խաղացինք ազգային խաղերից` թաշկինակ և պարան քաշոցի խաղերը։

Posted in Աշնանային պարտեզ

Կանաչ անկյուն

Նախակրթարանի սաները այսօր հյուրընկալել էին Ընկեր Շուշանին, իրենց հետ տանելով իրենց անվանակսն Սուկուլենտները։ Ընկեր Շուշանի օգնությամբ բույսերը տեղափոխեցին այլընտրանքային թաղարի մեջ, և այսուհետ մեր խմբասենյակում կունենանք մեր կանաչ, խնամված փոքրիկ անկյունը։ Սաները կխնամեն բույսերը և կհետևեն աճման ընթացքին։ Մանրամասները` տեսաֆիլմում…

Posted in Մարզական խաղեր, Աշնանային պարտեզ

Մարզական ուրախ առավոտ

Մեր ուրախ առավոտը սկսեցինք մարզումներով և կլխկոնձիներով, այնուհետև խաղացինք ռոդարիական մարզախաղեր։ Մեր մարզական ուրախ օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք` դիտելով մեր տեսաֆիլմը…

Posted in Աշնանային պարտեզ

Ցուցահանդես-վաճառք. Նախագիծ

Օրը` Նոյեմբերի

Ժամը`  10։00-13։00

Վայրը ՝ Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարան

Մասնակիցներ՝  դաստիարակներ,դասավանդողներ, սաներ, ծնողներ

Նպատակը՝ Ամրապնդել ծնող-պարտեզ կապը, ծանոթանալ ընտանեկան, ավանդական ուտեստներին

 Խնդիրները՝ Զարգացնել սաների մոտ համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու հմտությունները, նորը փորձելու, համտեսելու սովորությունը, չափ ու քանակի մասին գաղափարի ձևավորումը:

Ընթացքը՝ 2-4 տարեկաններն իրենց դրած թթուն դասավորելու են փոքր բանկաների մեջ և իրենց նկարած նկարը փակցնելու են բանկայի վրա:

Թխելու ենք համեղ կեքսիկներ և գույնզգույն կոնֆետնրով զարդարելու ենք:

Արդյունքը՝ ցուցահանդես վաճառք  և հյուրասիրություն ՝ թթու, գաթա:

Posted in Աշնանային պարտեզ

Ճանաչում ենք հույզերը

Այսօր մեզ հյուր էր եկել Էդուարդի հոգեբան մայրիկը։ Միասին խաղացինք շատ հետաքրքիր խաղ` գտիր ճիշտ հույզը։ Սաներիները սպիտակ թղթի վրա նկարեցին իրենց թաթիկները, ապա փորձեցին կրկնել մատների անունները։ Մինչ այդ դրեցինք սեղանին տարբեր , հիմնական հույզեր պարունակող նկարներ (ուրախ, տխուր, ջղային, զարմացած) և առաջարկեցինք օրինակ` ճկույթի վրա դնել ժպիտը, կամ տխուր դեմքը։

Մեր ուրախ օրվա մանրամասն կարող եք դիտել տեսաֆիլմում…