Posted in Ամանորյա իրարանցում, Ընտանեկան հեռավար ուսուցում, Ընտանեկան նախագիծ

Ամանորը ընտանիքում. Ընտանեկան նախագծերի փաթեթ

Սուրբ Ծնունդը ընտանիքում

Մարկը մայրիկի օգնությամբ պատրաստում է Սուրբ ծննդյան տոնի ավանդական կերակուրները։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Ձեզի մեզի մեծ ավետիս։

Ձմեռ պապի անակնկալ նվերները

Ձմեռ պապը արդեն եղել է Մարիամենց տանը և նրա նվերները թաքցրել սենյակում։ Տեսեք, թե ինչ անհամբերությամբ է Մարիամը բացում դրանք։

Ամանորյա զարդարանք

Տոնական տրամադրությամբ, երգ ու պարով Արամը զարդարում է իր տոնածառը։

Տարեգաթա

Էդուարդն ու Դավիթը Ամանորին ընդառաջ պատրաստում են Տարեգաթա։ Էլ ինչ Ամանոր առանց Տարեգաթայի։

Ամանորյա ներկայացում

Մարիամը հասցրել է լինել Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում դիտելով Ամանորյա ներկայացում։

Posted in Ընտանեկան հեռավար ուսուցում

Հեռավար-առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ

Թեմա՝ «Ես կարողանում եմ»

Նպատակ՝  Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում, սաների կարողությունների ներկայացում:

Ժամանակահատված՝ 11.05.2020֊15.04.2020թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։

Ընթացք՝ Յուրաքանչյուր ընտանեկան պարտեզ հանդես է գալիս իր նախաձեռնությամբ, որտեղ երևում են նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և շնորհները։

Օրինակ՝

  • Ես կարողանում եմ պարել
  • Ես կարողանում եմ երգել
  • Ես կարողանում եմ նկարել
  • Ես կարողանում եմ մարզվել
  • Ես բնապահպան եմ
  • Ես խոհարար եմ
  • Ես…