Posted in Ձմեռային պարտեզ, Ուսումնական փաթեթ

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես. Փաթեթ

«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես» նախագծի շրջանակում իրականացրել ենք հետևյալ գործունեությունները։

Գունավոր հրաբուխ

Բնագիտական փորձերը մեր սաների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Այս անգամ էլ սոդայի, քացախի և գույնզգույն ներկերի օգնությամբ ստացանք գունավոր հրաբուխ։

Մանրամասները`տեսանյութում…

Ինքնաշեն ուսուցողական խաղ

Խաղացինք ինքնաշեն ուսուցողական խաղ, որի միջոցով վերհիշեցինք գույները, սովորեցինք եռանկյունաչափական պատկերները։ Այս խաղի միջոցով սաների մոտ զարգանում է ուշադրության կենտրոնացումը, տարածական ընկալումը և թիմային աշխատանքի կազմակերպումը։

Հաճելի դիտում…

Կառուցողական խաղ

Այսօր մեր խմբասենյակը վերածվել էր մի մեծ խաղասրահի։ Ամենուր տիրում էր ուրախությամն ոգևորված մանկան ճիչեր։ Սաները ճանաչողական խաղերի միջոցով սովորում էին գույները։ Հետո այն վերածվեց կառուցողական աշխատանքի , որը միանշանակ խթան կհանդիսանա սաների ստեղծագործական մտքի համար։ Որովհետև կառուցողական խաղերը նպաստում և ակտիվացնում են այն։ Ինչն էլ իր հերթին կզարգացնի խոսքը , երևակայությունը և գեղարվեստական կարողությունները ։