Posted in Աշխատանքային Նախագծեր

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

Անվանումը՝Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

Իրականացման վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հունվարի `9-27

Սկիզբը`11.00-12.00

Մասնակիցներ՝  Նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Պատասխանատուներ՝ Մարիանա Դարբինյան, Ռուզան Գրիգորյան

Նպատակ և խնդիրներ՝ Կառուցողական հմտությունների և մտածողության զարգացում, խմբային աշխատանքի կարողության և տարածական երևակայության կողմնորոշում, գունաճանաչություն, ձևի և չափի ընկալման զարգացում։

Նկարագրություն՝

Կառուցողական խաղեր.

Սաները պատրաստում են լեգոների քաղաք: Խմբասենյակը վերածվում է լեգոների մեծ քաղաքի:

Ինքնաշեն խաղեր.

Պատրաստում ենք ինքնաշեն խաղեր` օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները։

Խաղ 1

Խաղ 2

Բնագիըական փորձեր

Լիմոնը փուչիկ է փչում.

Փորձի համար անհրաժեշտ է`1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն, շիշ կամ բաժակ։

Փախչող ատամի չոփիկները.

Փորձի համար անհրաժեշտ է` ջրով աման, ատամի չոփիկներ, շաքարի կտոր, ամանի լվանալու հեղուկ։

Գունավոր հրաբուխ.

Փորձի համար անհրաժեշտ է `սոդա, քացախ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակներ կամ ապակե տարաներ։

Արդյունքը կհրապարակվի բլոգում, ենթակայքում տեսանյութի տեսքով։

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն