Posted in Մարզական խաղեր, Ծնողական սեմինար

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

«Մարզական մայրիկների ձոնը» նախագծի շրջանակներում մարզադահլիճում ծնողներով, դաստիարակներով ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…

Posted in Մայրիկատոն, Մարզական խաղեր

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

Оր՝ մարտի 26

ժամը՝ 10:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մարզադահլիճ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարկներ

Նպատակը՝Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

  • Գլուխկոնծիների շքերթ
  • Էստաֆետային խաղեր
  • Ինքնագլորների շքերթ

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

Օղակներ

Ցատկապարաններ

Կոներ

Մարզագորգ

Ինքնագլոր

Ընթացքը`

Խաղ 1. Ծնողները բաժանվում են երկու խմբի: Ամեն խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ծնեղները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ծնողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու ծնող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական ծնող վազում և անցնում է օղակի միջ։

Պատասխանատուներ ՝ Մադլեն  Թերզյան, Արև Ուզունյան, Մարիամ Պետրոսյան, Մարիանա Դարբինյան, Ռուզաննա Գրիգորյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան։

Մասնակիցները  ներկայանում եմ մարզական հագուստով, հավաքած մազերով և մասիկներով:

Posted in Ձմեռային պարտեզ, Մարզական խաղեր

Մարզական ստուգատես. Փաթեթ

Ուրախ առավոտ

Այսօրվա բարի լույսը սկսեցինք ուրախ նախավարժանքով, այնուհետեւ ազգային երգերի ուղեկցությամբ խաղացինք գնդակախաղ: Ձեզ ուրախ դիտում…

Ուրախ լաբիրինթ

Օրը լիարժեք և լեցուն դարձնելու լավագույն տարբերակը մարզախաղերն են, որոնք ավելի հետաքրքիր են դառնում, երբ այլընտրանքային շունչ ենք ավելացնում դրանց:

Ինքնագլորներով շքերթ

Ձմռանը բակում լավ ժամանակ անցկացնելու, մարզվելու առիթը բաց չենք թողնում։ Սաները իրենց օրը սկսեցին ուրախ ինքնագլորավարությամբ:

Օղակախաղեը

Շաբաթը սաների համար մարզական էր: Խաղացինք ուրախ օղակախաղեր և կազմակերպեցինք կլխկոնծիների շքերթ:

Ուրախ մարզախաղեր

Նախակրթարանի սաները օրը սկսեցին ուրախ մարզախաղերով: Խաղացինք ռոդարիական խաղեր: Մեր ուրախ օրվա մասնակիցը կարող եք լինել նա դուք` դիտելով մեր տեսաֆիլմը:

Մարզական ստուգատես