Posted in Ռոդարիական օրեր, Աղայանական օրեր

Ռոդարի +Աղայան. Փաթեթ

Առավոտը Աղայանի հետ

Նախակրթարանի սաները իրենց առավոտյան նախավարժանքը համեմեցինք աղայանական ասկներով:

Օղակախաղ+Աղայան

Ուրախ օղակախաղերը սկսեցինք աղայանական ասկներով: Խաղը մեր առօրյայի կարևոր բաղադրիչն է: Սաների ուրախ խաղերի մասնակիցը կարող եք լինել նաև դուք, դիտելով մեր ֆիլմը:

Աղայանական օրերն ագարակում

Մեր գարնանային զբոսանքները գրեթե միշտ մեզ տանում են մեր ուսումնական ագարակը: Մենք հաճախ ենք լինում այսեղ` խնամում և կերակրում կենդանիներին։ Գարնանային զբոսանավը ամփոփեցինք աղայանական սիկներով:

Posted in Ռոդարիական օրեր

Ռոդարիական խաղեր

Այս շաբաթ մեր խմբասենյակում ռոդարիական խառնաշփոթ էր։ Խաղացինք գունավոր գնդակներով և հողաթափերով։ Նմանատիպ խաղերի միջոցով զարգանում է սաների կողմնորոշվելու կարողությունը և ուշադրության կենտրոնացումը։

Posted in Ռոդարիական օրեր

Պապն ու շաղգամը

«Պապն ու շաղգամը» հեքիաթը յուրացրեցինք, կազմակերպեցինք խաղ ուսուցում, ամրապնդեցինք, այնուհետև պատրաստեցինք մեր սիրելի հեքիաթի հերոսների կերպարները, որից հետո որոշեցինք ներկայացնել մատիկաթատրոնի միջոցով։

Մանրամասները՝ տեսաֆիլմում