Posted in Ծնողական սեմինար

Հեծանվավարության սեմինար

Օր՝ Մայիսի 4

Ժամ՝ 10:00-ից

Վայր՝ Մայր դպրոց, մարզադահլիճ

Ծնող՝ Միքայել Ղազարյան

Մասնագիտություն՝ մարզիչ

Մասնակիցներ՝ սաներ, ծնողներ, դաստիարակներ

Ընթացքը՝ սպորտային հագուստով ծնողները մարզադահլիճում սկսում են նախավարժանքով, մկանների տաքացումով։ Խաղում ենք մարզական-էստաֆետային խաղեր և հեծանվավարություն։

Նպատակը՝ ծնողական համայնքի ներգրավումը հեղինակային մանկավարժության գործի կազմակերպմանը, տարածմանը։

Արդյունքը՝ կհրապարակվի բլոգում, սոցհարթակներում։

Posted in Մարզական խաղեր, Ծնողական սեմինար

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

«Մարզական մայրիկների ձոնը» նախագծի շրջանակներում մարզադահլիճում ծնողներով, դաստիարակներով ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…

Posted in Ծնողական սեմինար

Շապիկանկարչություն, ծնողական սեմինար հավաք

Ամանորի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են․ Մեր խմբասենյակը վերածվել էր իսկական տեխնոլոգիական լաբորատորիայի։ Ընկեր Զառայի և ծնողների օգնությամբ նկարեցինք մեր տոնական շապիկների վրա, որպեսզի ամանորի ծեսին հագնենք մեր ձեռքերով նկարված տոնական շապիկները։

Posted in Ծնողական սեմինար

Շապիկանկարչություն, ծնողական սեմինար հավաք

Օրը՝ Դեկտեմբերի 16

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամը՝ 10:00-12:00

Նպատակը և խնդիրները`

Նախապատրաստվում ենք՝ Ամանորյա հեքիաթին

Ազգային  երգերի, պարերի և  խաղերի ծանոթացում և տարածում

Ձմեռ պապի նվերիների քննարկում

Ամանորյա հագուստների ձևավորում՝ Շապիկանկարչություն

Վերնատունը վերածվում է տեխնոլոգիական-լաբորոտորիայի։ Երաժշտության ուղեկցությամբ  սաները ընկեր Զառայի և ծնողների օգնությամբ ձևավորում-նկարում են իրենց շապիկները, որպեսզի գեղեցիկ և տոնական դիմավորեն Ձմեռ պապիկին:

Ծրագրում՝

Կռնկավե

Թամզարա

Ազգային խաղեր՝  «Պարան քաշոցի»,  «Ուժախաղ»,  «Ճոպան, ճոպան»

Պատասխանատուներ`  Արև Ուզունյան, Մարիամ Պետրոսյան, Մարիանա Դարբինյան, Ռուզաննա Գրիգորյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան

Posted in Ծնողական սեմինար

Իմ երեխայի զարգացումը

Այս անգամվա ծնողական սեմինարը վարում էին հոգեբան Արև Բաբայանը և լոգոպեդ` Աննա Օհանյանը։ Սեմինարի ընթացքում խոսեցինք մեր երեխաների զարգացման և վարվեցողության կամոնների մասին։ Ծնողները ուղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Մեր զրույց-քննարկումը անցավ շատ ջերմ մթնոլորտում և ծնողները հեռացան նոր հանդիպման ակնկալիքով։

Posted in Աշխատանքային Նախագծեր, Ծնողական սեմինար

Իմ երեխայի զարգացումը.Ուղեցույց

Նախագծի նպատակը՝ Ծնողին փոխանցել տեղեկատվություն երեխայի զարգացման օրինաչափությունների մասին, ներկայացնել ծնողավարման ուղեցույց

Հանդիպումը վարում են՝ Աննա Օհանյան, Արևիկ Բաբայան

Նախագծի մասնակիցներ՝ 2-4 տարեկանների ծնողներ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Օրը և ժամը՝ Հոկտեմբերի 21, 10:00

Հանդիպման ընթացքը՝ Հանդիպումը կսկսենք փոքրիկ վարժանքով, որի ժամանակ ծնողը կփորձի ստանալ իր և երեխայի համատեղ դիմանկարը, ներկայացնել այն՝ նշելով նմանություններն ու տարբերությունները: Այնուհետև մասնագետները կներկայացնեն երեխաների հոգեբանական և խոսքային զարգացման տարիքային օրինաչափությունները, հիմնականում հանդիպող դժվարությունները, կուղղորդեն խորհուրդներով, կպատասխանեն ծնողների անհանգստացնող հարցերին:

Արդյունքում՝ ծնողները տեղեկացված կլինեն իրենց երեխաների զարգացման մասին, կստանան մասնագիտական խորհրդատվություն և կծանոթանան ծնողավարման ճիշտ մոտեցումների հետ:

Posted in Ծնողական սեմինար

Ծնողական սեմինար

Չնայած մայիսյան տաք, բայց անձրևոտ օր էր` այն մեզ չխանգարեց իրականացնել նախատեսված ձիավարության սեմինարը ծնողների և սաների հետ։ Խնամեցինք մեր շատ սիրելի ձիուկին և ընկեր Միքայելի օգնությամբ մասնակցեցինք բոլորի կողմից սպասված և ամենասիրելի ձիավարությանը։ Այնուհետև ծնողների հետ միասին խաղացինք ազգային խաղեր և բարձր տրամադրությամբ ավարտեցինք հերթական ուրախ օրը։

Posted in Մայրիկատոն, Մարզական խաղեր, Ծնողական սեմինար

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

Մեր ուրախ մարզական օրը լեցուն էր մանկան ուրախ խինդ ու ծիծաղով։ Նախակրթարանի սաներով ,ծնողներով, դաստիարակներով մարզադահլիճում ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…