Posted in Մայիսյան հավաք, Աշխատանքային Նախագծեր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակային ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսյան ամենամյա ստեղծագործական 19-րդ բաց հավաք

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Հեծանվավարության սեմինար ծնողական համայնքի հետ. Նախագիծ

Ձիավարության սեմինար. Նախագիծ

Համբարձման ծեսը նախակրթարանում. Նախագիծ

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ. Արեւելյան խոհանոց. Նախագիծ

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նյութեր

Հեքիաթ վագրիկի մասին

Մեր հյուրն էր հոգեբան Արև Բաբայանը, որի հետ միասին լսեցինք աուդիո հեքիաթ վագրիկի մասին։ Հեքիաթներում շատ ենք հանդիպում ամեն տեսակ կախարդական առարկաներ՝ գորգ, փայտ, լամպ, գիրք և այլն, որոնց նպատակը հերոսին օգնելն է դժվար իրավիճակում: Քննարկելով հեքիաթի հերոսին`վագրիկին. Սաները սովրեցին, որ մենակ չմնալու համար պետք չէ նեղացնել ընկերներին, իսկ վագրիկը կախարդական փայտիկի օգնությամբ փորձեց դառնալ բարի և ընկերասեր։ Սաներն էլ այսուհետ իրենց ձեռքերով պատրաստած կախարդական փայտիկի օգնությամբ կլինեն ավելի ընկերասեր և չեն նեղացնի իրենց ընկերներին։

Posted in Մայիսյան հավաք

Հագուստն ըստ եղանակի

Ամրապնդելով մեր սովորածը` սաների հետ անվանեցինք, այնուհետև տարբերակեցինք, թե տարվա ո՜ր եղանակին ինչ հագուստ ենք կրում ։Խառը դրված հագուստները սաները փորձեցին դասավորել աթոռների վրա դրված այլընտրանքային տարվա եղանակները խորհրդանշող շշերի մոտ։

Posted in Մայիսյան հավաք, Մարզական խաղեր

Մարզատոն

Մարզախաղերը մեր առօրյայի անբաժան մասն են կազմում, չկա էդպիսի մի օր, որ մենք չթռչկոտենք, չգլորվենք։ Այսօրն էլ բացառություն չէր։ Առավոտյան նախաճաշից հետո վերցնելով մեր գնդակները և օղակները շտապեցինք բակ, որպեսզի խաղանք ուրախ մարզախաղեր և վայելենք մայիսյան պայծառ արևոտ օրը։

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նյութեր

Տարվա չորս եղանակները

Սաների հետ սովորելով, որ տարին ունի չորս եղանակ և, որ ամենից գեղեցիկն ու հիասքանչը գարունն էփորձեցինք պատրաստել այլընտրանքային տարվա եղանակները։ Պլաստմասե տարրաները ձևավորեցինք յուրաքանչյուր եղանակին բնորոշ իրերով ճյուղերով, ծաղիկներով, լողափնյա քարերով, արևով, ձյան փաթիլներով և ձնեմարդուկով։ Մեր հավես օրվա մանրամասները կարող եք դիտել մեր տեսաֆիլում։