Posted in Մայրիկատոն

Ձոն մայրիկներին. Փաթեթ

Բարև գարուն

Նախակրթարանի սաները գարնանամուտը դիմավորեցին բակում: Եղանակը շատ համապատասխանում էր օրվա խորհրդին: Արևի ջերմ շողերի ներքո երգեցինք դիմավորելով գարնան առաջին օրը:
Դե իսկ գարունն էլ առանց գույնզգույն ծաղիկների չի լինում, նույն գարնանային տրամադրությամբ էլ սաները ավարտեցին օրը`մայրիկներին նվիրելով իրեց իսկ ձեռքերով նկարած գարնանային ծաղիկները:

Վարդատունկ

Այսօր իրականացրեցինք վարդատունկ։ 2֊4 տարեկան մեր սաների և իրենց ծնողների հետ դուրս եկանք արևմուտքի արտաքին բակ կատարելու այս գեղեցիկ սովորույթը։ Պարտիզապուրակային աշխատանքները, խնամքն ու բարեկարգումը վաղուց է մեր ամենասիրելի ավանդույթներից մեկը։ Չէ՞ որ կանաչապատ տարածք ունենալը բոլորիս միտումն է։ 

Մայրիկատոնին ընդառաջ

Դժվար է պատկերացնել ավելի մեծ հաճույք , քան մայրիկին ուրախություն պարգևելը։ Միակ ու ամենաթանկ մարդը մեր կյանքում , որին սիրում ենք անմնացորդ։

Մարզական մայրիկների տոնը

Մարզական մայրիկների ձոնը» նախագծի շրջանակներում մարզադահլիճում ծնողներով, դաստիարակներով ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…

Շնորհավոր տոնը սիրելի մայրիկ

Posted in Մայրիկատոն, Մարզական խաղեր

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

Оր՝ մարտի 26

ժամը՝ 10:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մարզադահլիճ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարկներ

Նպատակը՝Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

  • Գլուխկոնծիների շքերթ
  • Էստաֆետային խաղեր
  • Ինքնագլորների շքերթ

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

Օղակներ

Ցատկապարաններ

Կոներ

Մարզագորգ

Ինքնագլոր

Ընթացքը`

Խաղ 1. Ծնողները բաժանվում են երկու խմբի: Ամեն խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ծնեղները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ծնողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու ծնող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական ծնող վազում և անցնում է օղակի միջ։

Պատասխանատուներ ՝ Մադլեն  Թերզյան, Արև Ուզունյան, Մարիամ Պետրոսյան, Մարիանա Դարբինյան, Ռուզաննա Գրիգորյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան։

Մասնակիցները  ներկայանում եմ մարզական հագուստով, հավաքած մազերով և մասիկներով:

Posted in Մայրիկատոն

Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Անվանումը՝«Ձոն մայրիկիս»

Մասնակիցներ՝2֊4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Պատասխանատուներ` Մարիանա Դարբինյան, Ռուզաննա Գրիգորյան

Տևողությունը՝ մարտի 5-ից ապրիլի 7-ը
Վայրը՝ կրթահամալիրի Արեւմտյան դպրոց-պարտեզ

Խնդիրը՝ «Ձոն մայրիկիս» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր մայրիկ ունենում է իր երեխայի ձեռքով ցանված և աճեցրած փոքրիկ բույսը։

Նպատակը՝ ծանոթացնել փոքրիկներին թե ինչպես ցանել սերմերը և խնամել այն:

Ընթացք՝ Սաները փոքրիկ անվանական ծաղկամանները կձևավորեն և կցանեն սերմերը, խնամենլով կհետևեն աճման ընթացքին:

Անհրաժեշտ նյութեր՝ ծաղկաման, փոքր բահիկներ, գունավոր գուաշներ և սերմեր:

Ամփոփումն` այստեղ

Posted in Մայրիկատոն

Մայրիկատոնին ընդառաջ

Գարնան առաջին օրը սկսեցի ք սաների ամենասիրելի զբաղմունքներից մեկով` կավագործությամբ։ Մայրիկատոնին ընդառաջ ընկեր Զառայի օգնությամբ պատրաստեցինք կավից փոքրիկ մոմակալներ, որպեսզի տոնին նվիրենք մայրիկներին։
Մայրիկների համար ամենագեղեցիկը, սեփական ձեռքերով …

Posted in Մայրիկատոն, Մարզական խաղեր, Ծնողական սեմինար

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

Մեր ուրախ մարզական օրը լեցուն էր մանկան ուրախ խինդ ու ծիծաղով։ Նախակրթարանի սաներով ,ծնողներով, դաստիարակներով մարզադահլիճում ընկեր Մադլենի օգնությամբ մեր օրը վերածեցինք իսկական մարզատոնի։ Մարզական օրվա մասնակիցը կարող եք լինել նաև դուք…

Posted in Մայրիկատոն

Սիրելի մայրիկներին

Սիրելի մայրիկներ, շնոորհավորում ենք Ձեզ` միամսյա գեղեցիկ տոնի կապակցությամբ։Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել մեր կյանքը: Սաների ձեռքերով փոքրիկ անակնկալ նվերները մեր սիրելի մայրիկներին։
Մենք Ձեզ շատ-շատ սիրում ենք…..

Posted in Մայրիկատոն

Մայրիկագովք

«Ձոն մայրիկ»  նախագծի շրջանակներում այսօր գովեցինք մեր մայրիկներին, այնուհետև սաները պատմեցին իրենց մայրիկների մասին։ Մեր սաների մայրիկագովքը կարող եք դիտել մեր տեսաֆիլմում։