Posted in Աշխատանքային Նախագծեր

Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
    գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, հավաքում են բակը, ջրում խոտ ու ծաղիկ, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • 9:30-10:00 —Մարզական.«Բարև,ես …»+ռոդարիական մարզական խաղ
  • 10:00-10:30-ՆախաճաշԵս կարողանում եմ… (ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե գարնանային պտույտ մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  •  10։40-11։30-Բնագիտական գործունեություն: Բույսերի վերատնկում(բույսի ճիշտ տեղափոխումը թաղարից-թաղար ):
  • 11:30-12:00-Տեխնոլոգիա.
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, իսկ տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր:
  • Երգեր՝  Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն», «Հե՜յ իմ նազան», «Վիճակի երգ», «Այ, արևը», «Հո՜յ, Մայրամ»,
  • Տեսադաս. «Համբարձում»
  • Վիճակի խաղիկներ-մանիներ
  • Շաբաթվա հեքիաթ-ներկայացում` Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը»
  • Ռոդարի+Աղայան. ռադիո «Բլբլան»:
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Այլընտրանքային նկարչություն
  • Բակային- ազգային խաղեր
  • Մարզական- ռոդարիական խաղեր
  • 12:30-13:00- Ճաշ
  • 13:00-15:00-Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 15:30-16:00 — Հետճաշիկ
  • 16:00-16:20-Մուլտֆիլմի դիտում
  • 16:30-17:00-Ազատ գործունեություն -տուն ճանապարհել:

Նախակրթարանի օրացույց. Մայիս

  • Մայիսի 1֊31 հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
  • Մայիսի 13 «Համբարձման ծես»
  • Մայիսի 25֊հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»

Մայիսյան հավաքի ընթացքում կիրականացնենք հետևյալ նախագծերը`

  • Համբարձման ծեսը նախակրթարանում. Նախագիծ
  • Հեծանվավարության սեմինար ծնողական հրամանով. Նախագիծ
  • Ձիավարություն ագարակում. Նախագիծ
  • Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ. Բացօթյա խոհանոց. Նախագիծ

Ամսվա գործունեությունները ըստ շաբաթների`

01.05.2024-10.05.2024

  • Բացօթյա նկարչություն
  • Խոշորացույցով դիտարկում, ուսումնասիրում, համեմատում ենք ենք ծառերի բողբոջները, որոնք դարձել են պտուղներ, բլբլում ենք մեր տեսածի մասին:
  • Ինքնագլորավարություն
  • Պատրաստում ենք «Վիճակի տիկնիկ»
  • Երգուսուցում

13.05.2024-17.05.2024

  • Բացօթյա մարզախաղեր
  • Սովորում, հյուսում ենք պսակներ
  • Համբարձման ծեսը Արեւմտյան դպրոց-պարտեզում
  • Խոհանոցային գործունեություն
  • Այց ուսումնական ագարակ

20.05.2024-24.05.2024

  • Բույսերի վերատնկում(բույսի ճիշտ տեղափոխումը թաղարից-թաղար ):
  • Կոմիտասյան օրեր նախակրթարանում
  • Բակային- ազգային խաղեր
  • Այլընտրանքային նկարչություն կոմիտասյան հնչյունների ներքո
  •  

27.05.2024-30.05.2024

  • Նախաճաշի, ճաշի կազմակերպում բակում կամ ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն սպասքադրել հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի սեղանը:
  • Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ. Բացօթյա խոհանոց
  • Բացօթյա մարզախաղեր
  • Աղայանական շարք. Ռադիոթողարկում
  •  

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն