Posted in Զատկածես

Զատկի ծեսը նախակրթարանում

Զատիկը բլորիս սիրելի տոներից մեկն է: Մի քանի օր շարունակ սաների հետ պատրաստվեցինք Զատկածեսին, սովորեցինք՝ զատկական ասիկներ ու երգեր, խաղացինք զատկական խաղեր, զարդարեցինք զատկածառը: Այսօր էլ մեծ ու փոքրով հավաքվեցինք Արեւմտյան դպրոց-պարտեզի բակում եւ ազգային երգ ու պարով, ասիկով ու խաղով նշեցինք ամենաիսկական Զատկի ծեսը։