Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա ամփոփում

Զատկի ծեսը նախակրթարանում

Զատիկը բլորիս սիրելի տոներից մեկն է: Մի քանի օր շարունակ սաների հետ պատրաստվեցինք Զատկածեսին, սովորեցինք՝ զատկական ասիկներ ու երգեր, խաղացինք զատկական խաղեր, զարդարեցինք զատկածառը: Այսօր էլ մեծ ու փոքրով հավաքվեցինք Արեւմտյան դպրոց-պարտեզի բակում եւ ազգային երգ ու պարով, ասիկով ու խաղով նշեցինք ամենաիսկական Զատկի ծեսը։

Զատիկին ընտանիքում. Փաթեթ

Ձոն մայրիկներին. Փաթեթ

Վարդատունկ

«Վարդատունկ» նախագծի շրջանակներում՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակում մեր սաները մեծ սիրով ու պատրաստակամությամբ տնկեցին վարդեր, խոստանալով խնամել և ջրել իրենց տնկած վարդերը, որպեսզի ունենանք բարեկարգ, կանաչապատ և խնամված բակ:

Մայրիկատոնին ընդառաջ

Դժվար է պատկերացնել ավելի մեծ հաճույք , քան մայրիկին ուրախություն պարգևելը։ Միակ ու ամենաթանկ մարդը մեր կյանքում , որին սիրում ենք անմնացորդ։

Առավոտը Աղայանի հետ

Նախակրթարանի սաները իրենց առավոտյան նախավարժանքը համեմեցինք աղայանական ասկներով:

Ծննդյան ծես

Այսօր մեր սան Ադամի ծննդյան ծեսն էր։ Այն շատ հետաքրքիր անցավ։ Նախ բակում տաքուկ արևի ներքո երգ ու պարով նշեցինք, իսկ հետո խմբասենյակում խաղացինք ազգային խաղեր` աչքկապոցի և ճոպան-ճոպան ։ Անչափ զվարճալի օր ունեցանք , որը շատ տպավորիչ էր։ Շնորհավոր տոնդ Ադամ ջան` քեզ անհոգ ու խաղաղ մանկություն ։

Ինքնաշե խաղ

Սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղ: Այս խաղի միջոցով զարգանում է սաների տրամաբանությունը, ուշադրությունը, կենտրոնացումը և գունաընկալումը։ Մանրամասները` տեսաֆիլմում…

Սեբաստացի Միլան

Այս հրաշքը մեր խմբի ամենափոքր սանն է։ Միլան անչափ խաղաղ , բարի և ժպտերես աղջնակ է։ Նույնիսկ չզգացինք, թե ինչպես ենք իրար ընտելացել։ Եվ որքան հաճելի է, երբ ամեն առավոտ Միլան սիրով վազում է դեպի քեզ և իր փոքրիկ թաթիկներով ամուր գրկում ։ Չեմ կարծում , որ կգտնվի ավելի կարևոր զգացում, քան վայելել նման անմեղ էակի սերն ու վստահությունը։ Քեզ խաղաղ մանկություն իմ համովիկ ու խելոք աչոնիկ։

Ագարակում

Եվս մեկ հրաշալի օր անցկացրեցին մեր շատ սիրելի ագարակում: Վազվզեցինք, խնամեցինք և կերակրեցինք ագարակի կենդանիներին և ուրախ տրամադրությամբ վերադարձավ խումբ:

Առավոտը ուրախ խաղով

Այսօրվա մեր առավոտը մարզական էր: Խաղացինք ռոդարիական ուրախ մարզախաղեր։ Մեր ուրախ խաղերի շարքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Ազգային խաղեր

Ուրախ փուչիկախաղ

Հաշվետվությունը` ենթակա է լրացումների….

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն