Posted in Բարեկենդանի ծես

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Բարեկենդանի տոնախմբությունը, խրախճանքի և ազատության օր է, և
ամենասպասված ու ամենասիրելի տոներից մեկն է մեր համար։ Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը, ինչպես նաև Բարեկենդանի ծիսական խաղերը։ Արևմտյան դպրոց-պարտեզում այսօր ծիսական ուրախ երգ ու պարով նշեցինք Բուն բարեկենդանը։
Ձեզ ուրախ դիտում…

Posted in Տեառնընդառաջի ծես

Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Այսօր նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։ Նախօրոք պատրաստեցինք տոնական սեղանը` աղանձով, փոխինձով և կոնֆետներով, որից հետո ինչպես ընդունված է կրակը վառեցինք։ Երգել, պարելուց հետո, երբ կրակը հանդարտվեց հերթով սկսեցինք թռչել կրակի վրայով։Իրական տոն, իրական դպրոց-պարտեզում։