Posted in Հաշվետվություն

Փետրվարի ամսվա ամփոփում

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Բարեկենդանի ծես.Նախագիծ

Տեառնընդառաջի ծես. Նախագիծ

Թումանյանական օրեր.Նախագիծ

Ըստ փաթեթների`

Բարեկենդանի ծես.Փաթեթ

Տէառնընդառաջի ծես.Փաթեթ

Թումանյանական օրեր.Փաթեթ

Տէառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Այսօր նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։ Նախօրոք պատրաստեցինք տոնական սեղանը` աղանձով, փոխինձով և կոնֆետներով, որից հետո ինչպես ընդունված է կրակը վառեցինք։ Երգել, պարելուց հետո, երբ կրակը հանդարտվեց հերթով սկսեցինք թռչել կրակի վրայով։Իրական տոն, իրական դպրոց-պարտեզում։

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Բարեկենդանի տոնախմբությունը, խրախճանքի և ազատության օր է, և
ամենասպասված ու ամենասիրելի տոներից մեկն է մեր համար։ Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը, ինչպես նաև Բարեկենդանի ծիսական խաղերը։ Արևմտյան դպրոց-պարտեզում այսօր ծիսական ուրախ երգ ու պարով նշեցինք Բուն բարեկենդանը։
Ձեզ ուրախ դիտում…

Տոնին ընդառաջ

Այսօր մեր խմբասենյակում տեառընդառաջի նախատոնիկ էր։ Տոնի ավանդույթի համաձայն կատարեցինք կարմիր֊ կանաչ ժապավեններով ծառզարդար։ Շուրջպարով երգեցինք <<Խնկի ծառ>> երգը։ Քննարկեցինք ծեսի խորհուրդը , ինչպես ենք վախերը <<չիկ>> անելու և ծառը նետելու խարույկի մեջ` ի սպառ վերացնելու վատ սովորույթները։

Տեառնընդառաջի տոնին

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է: Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին: Սովորության համաձայն՝ Տեառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Oրհնված մոմի կրակով վառում են նաև տոնի գլխավոր խորհուրդ՝ խարույկը և հայցում ամենակարողից աստվածային սիրո հուրը։ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարեցինք նաև մեր խմբասենյակում ուրախ երգ ու պարով ։

Ազգային խոհանոց. Պատրաստում ենք հալվա

Մեր ծեսի հյուրասիրության սեղանին կլինի նաեւ ազգային ուտեստ` հալվա։ Սաների ձեռքերով պատրաստած։

Սեվուկ Ոլիկը

Ներկայացնում են Արևմտյան դպրոց-պարտեզի սաները՝ Հովհաննես Թումանյանի «Սեվուկ ուլիկ» հեքիաթը:

Ձեզ հաճելի դիտում…

Բարեկենդանյան խաղեր

Նախապատրաստվելով Բարեկենդանի ծեսին սաների հետ խաղացինք մեր ավանդական խաղերից` Աչք կապոցի, Պարան քաշոցի և Աքլրորակռիվ։ Մանրամասները`տեսաֆիլմում…

Հեքիաթ բարբառով

« Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ »` առաջիկա Թումանյանական օրերին առաջնորդվում ենք մեծն բանաստեղծի այս հայտնի խոսքերով։ Ամենուր նրա ոգեղեն շունչն է։ Խաղեր, ոտանավորներ, հեքիաթներ… Այսօր էլ պատմեցինք Հ. Թումանյանի << Անհաղթ աքլորը>> հենց Լոռվա բարբառով։

Ինքնաշեն դիմակներ

Բարեկենդանի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք բազմերանգ դիմակներ`այլընտրանքային եղանակով։

Մլավան Փիսոները

Այսօր շատ ուրախ օր ունեցանք։ Թումանյանական օրերը համալրեցինք արտա֊ սանելով << Փիսոն֊փիսոն >> ոտանավորը։ Նմանակեցինք հերոսին, ընդունելով փիսոյի կերպարը , սաները նմանակելով խաղացին միմյանց հետ և արտաբերեցինք նրան վայել ձայները։

Երկար սպասված ձյունը

Վերջապես զգացվեց ձմառն շունչը։ Այցելեց մեզ երկար սպասված ձյունը։ Մեզ մնում էր շտապել բակ և վայելել ձմռան խաղերը։

Հաշվետվությունը ենթակա է լրացումների

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն