Posted in Աշխատանքային Նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

նախակրթարանի օրացույց

Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է  ստուգել, ախտահանել։ Ծնողի մուտքն արգելվում է:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշխատանքային գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Հեքիաթ-ներկայացում.  Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Թափթփված Ջովանին»
  • Ամսվա բանաստեղծություններ՝ Աղայանական շարք` «Կատուն», «Ծիտն ու բազեն», «Սագիկ»- Հովհաննես Թումանյան «Մարտ»,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ «Ծուղրուղու», «Մկների թակարդը», «Մուկն ու կատուն»:

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 20` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-4, 7, 11, 14, 18, 21, 25 28-ի պարապմունքներ. պարուսուցուման ակումբ  (Լաերտ Գրիգորյան)
  • Մարտի-3, 10, 17, 24, 31-ի պարապմունքներ. տեխնոլոգիա (…)
  • Ապրիլի-1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ (Լաերտ Գրիգորյան)
  • Ապրիլի- 7, 14, 21, 28-ի պահրապմունքներ. հեծանվավարություն (Հրայր Հովհաննիսյան)

Ընտանեկան նախագծեր՝

  • «Քաղաքային թափառումեր»։
  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Ծնողի օրագիր»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։
  • «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես- ֆլեշմոբ։

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-1, 8, 15, 22, 29-ի պարապմունքներ. Պարուսուցուման ակումբ  (Լաերտ Գրիգորյան)
  • Մարտի -4, 11, 18, 25-ի պարապմունք. Քանդակի դպրոց

01.03.2023-03.03.2023

  1. Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն սպասքադրել հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի սեղանը:
  2. Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
  3. «Ձոն մայրիկի» ստուգատես. Ռադիոթողարկում. Շնորհավորում ենք մայրիկներին։
  4. Ռոդարիական մարզախաղեր
  5. «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես (Պատրաստում ենք անակնկալ նվերներ);

06.03.2023-10.03.2023

  1. Անվանական ծառատունկ.Սաները ծնողների օգնությամբ կտնկեն իրեն անվանական ծառը
  2. Այլընտրանքային թաղարի պատրաստումից հետո կտնկենք ամենաօգտակար բույսերից քլորոֆիտում բույսը
  3. Բնագիտական փորձ. Անհրաժեշտ պարագաներ՝ ջրով բաժակ, թել և սննդային ներկ
  4. Ընտանեկան խոհանոցն նախակրթարանում
  5. Ածիկացան

13.03.2023-17.03.2023

  1. Պատրաստում ենք Զատկական օրացույց
  2. Ուսումնասիրում ենք ձուն (գույնը, ձեւը, ներսն ու դուրսը)
  3. Ձուդատարկոցի, գնումներից հետո դատարկում ենք ձվերը և հատիկեղեններով զարդարում դատարկված ձվերը.
  4. Զարդարում ենք ծիսական ծառը չրերով, քաղցրավենիքով
  5. Բնագիտական փորձեր ձվով:

20.03.2023-24.03.2023

  • Այց ագարակ, կենդանիների խնամք։
  • Ինքնագլորների շքերթ
  • Տոդարիական մարզախաղեր
  • Տեխնոլոգիական աշխատանք()

27.03.2023-31.03.2023

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Երգեր՝ 

Ամսվա ասիկ- ոտանավոր .

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

Մարիամ խաթուն

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
-Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն