Posted in Տեառնընդառաջի ծես, Բարեկենդանի ծես

Տեառնընդառաջի և Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Այսօր տոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում։ Նշում էինք Բարեկենդանի և Տեառնընդառաջի ծեսը: Խարույկի շուրջը ծիսական հարսանիքով, ազգային երգ ու պարով և ասկներով իրականացրեցին մեր ծեսը: Դե իսկ տոնի վերջում էլ օգտվեցինք ծիսական հյուրասիրությունից:

Posted in Բարեկենդանի ծես

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Բարեկենդանի տոնախմբությունը, խրախճանքի և ազատության օր է, և
ամենասպասված ու ամենասիրելի տոներից մեկն է մեր համար։ Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը, ինչպես նաև Բարեկենդանի ծիսական խաղերը։ Արևմտյան դպրոց-պարտեզում այսօր ծիսական ուրախ երգ ու պարով նշեցինք Բուն բարեկենդանը։
Ձեզ ուրախ դիտում…

Posted in Բարեկենդանի ծես

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Այսօր տոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում։ Նշում էինք բարեկենդանի տոնը։ Երգեցինք ազգային երգեր, արտասանեցինք բարեկենդանյան ասիկներ։ Դե իսկ վերջում էլ օգտվեցինք մեր ավանդական ազգային ուտեստներով լի զարդարված սեղանից։

Մանրամասները՝ տեսաֆիլմում։