Posted in Տեառնընդառաջի ծես, Բարեկենդանի ծես

Տեառնընդառաջի և Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Այսօր տոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում։ Նշում էինք Բարեկենդանի և Տեառնընդառաջի ծեսը: Խարույկի շուրջը ծիսական հարսանիքով, ազգային երգ ու պարով և ասկներով իրականացրեցին մեր ծեսը: Դե իսկ տոնի վերջում էլ օգտվեցինք ծիսական հյուրասիրությունից:

Posted in Տեառնընդառաջի ծես

Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Այսօր նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։ Նախօրոք պատրաստեցինք տոնական սեղանը` աղանձով, փոխինձով և կոնֆետներով, որից հետո ինչպես ընդունված է կրակը վառեցինք։ Երգել, պարելուց հետո, երբ կրակը հանդարտվեց հերթով սկսեցինք թռչել կրակի վրայով։Իրական տոն, իրական դպրոց-պարտեզում։

Posted in Տեառնընդառաջի ծես

Տեառնըդառաջի ծեսը. Փաթեթ

Տեառընդառաջի ծեսը նախակրթարանում

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծայումը Աստծուն: Տեառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում մեծ շուքով, ազգային երգ ու պարով նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։

Պատրաստում ենք տարոսիկներ

Տեառնընդառաջի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք տարոսիկներ։

Տեառընդառաջի նախատոնակ

Տեառընդառաջի ծիսական պարագաների պատրաստումն արդեն սկսված է։ Ճյուղը, որը Տեառընդառաջի ծեսի օրը պետք է այրենք կրակի մեջ զարդարեցինք ժապավեններով ասելով այն, ինչ ուզում ենք,որ չլինի,որովհետև այրելով ժապավեններով զարդարված ճյուղը`այրում ենք վատ բաները:

Ազգային խոհանոց․ Պատրաստում ենք փոխինձ

Մեր ծեսի հյուրասիրության սեղանին կլինի նաեւ ազգային ուտեստ փոխինձ սաների կողմից պատրաստված։

Posted in Տեառնընդառաջի ծես

Տեառընդառաջի ծեսը նախակրթարանում

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տեառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Այսօր Արևմտյան դպրոց-օարտեզում մեծ շուքով, ազգային երգ ու պարով նշեցինք Տեառնըդառաջի ծեսը։

Ձեզ հաճելի դիտում…