Posted in Տեառնընդառաջի ծես

Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տեառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տեառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:

Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։

Ցատկում էին խարույկի վրայով, իսկ առաջացած մոխիրը լցնում էին ծառերի և ծաղիկների արմատներին` հույս ունենալով, որ տարին բերքառատ ու լիքը կլինի:

Նախագիծ ՝ Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Օրը` Փետրվարի 14

Մասնակիցներ

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը   

Արեւմտյան դպրոց-պարտեզ

Նպատակը՝

  • ազգային ծեսերի յուրացում
  • ազգային մշակույթի յուրացում և փոխանցում
  • ծեսի վերականգնում և տարածում
  • ծիսական երգերի, պարերի, խոհանոցի, բարեմախթաքնենրի յուրացում

Խնդիրներ՝

  • տոնի ուսումնասիրում
  • ազգային երգերի պարերգերի յուրացում
  • ծիսական ուտեստների պատրաստում
  • տոնական միջավայրի ստեղծում
  • ծեսի կազմակերպում

Ընթացք

Ուսումնասիրել Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի տիկնիկներ։

Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունքում սովորողները՝

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն