Posted in Աշխատանքային Նախագծեր

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:
  • Ես իմ ծառն ունեմ պարտեզում»
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Շաբաթը մեկ օր ծնողն է նախաճաշ պատրաստում։
  • Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն  (սերմնացան,ցանում ենք կանաչիներ)
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», «Ախ գարուն է»
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`…Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…) Ծիտը և բազեն, Սագ
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ   
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):16:00-15:00— Ազատ գործունեություն հաջորդ օրվա անելիքների քննարկում, տուն ճանապարհել:
  • Գործունեություններն ըստ շաբաթների՝

03.04-07.04

  1. Հուշիկ, հուշիկ երկուշաբթի- Միջավայրի խնամք։
  2. Ավագ երեքշաբթի՝ քար քաշի- Խնոցու օր։
  3. Չիկ չորեքշաբթի՝ խաղ չիկ-չիկ։
  4. Ավագ հինգշաբթի՝ «Ծառի գովք»։
  5. Ավագ ուրբաթ՝ Ակլատիզի յոթ փետուրներ։
  6. Ակլատի՜զ, բռնե բիբի՜զ
  7. Եկար մեզ հյուր
  8. Կախվար երդիս։
  9. Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:
  • Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք զատկական ուտեստներ։
  • Ցուցահանդես տոնավաճառ

10.04-14.04

  • Բացօթյա ընթերցանություն
  • Միջավայրի խնամք
  • Բացօթյա նկարչություն
  • Խոշորացույցով դիտարկում, ուսումնասիրում, համեմատում ենք ենք ծառերի բողբոջները, որոնք դարձել են պտուղներ, բլբլում ենք մեր տեսածի մասին:
  • Բացօթյա ինքնագլորավարություն

17.04-21.04

  • Մարզական խաղեր
  • Բակային ազգային խաղեր
  • Թաղարից-թաղար
  • Կտրոնների բազմացում
  • Գունաճանաչությունը զարգացնող խաղ

24.04-28.04

  • Մարզական խաղեր
  • Բակային ազգային խաղեր
  • Թաղարից-թաղար
  • Կտրոնների բազմացում
  • Գունաճանաչությունը զարգացնող խաղ

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն