Posted in Աշխատանքային Նախագծեր, Բարեկենդանի ծես

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Օրը` Փետրվարի 28 ժամը՝ 11։00

Մասնակիցներ

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը   

Արեւմտյան դպրոց-պարտեզ

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,

Տարիքային խումբ, մասնակիցներ

Արեւմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան

Ընթացք

Ուսումնասիրել Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար միասին ընտրել ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Համապատասխան երաժշտության ուղեկցությամբ բեմականացնել կատակ-պարեր՝ օգտագործելով ինչպես պարային, այնպես էլ բեմականացված էլեմենտներ, թաշկինակներ, ձեռագործ ծիսական տիկնիկներ:

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն