Posted in Համբարձման ծես

Համբարձման ծեսը նախակրթարանում

  •  

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արեւմտյան դպրոց-պարտեզի բակ

Նախագծի իրականացման օր- 13.05.2024 ժամը՝ 11:00-12:00:

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարանների սաներ

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ
  • սովորել ագզային ծիսական երգերը , խաղերը ,ասիկները

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից հավաքում ենք յոթ բուռ ջուր, յոթ քար և ծաղիկներ:
  • Ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը,
  • սովորում ենք Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր
    սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

  • Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:
  • Այս տարի Համբարձման տոնը մայսիս 13-ին է համապատասխանաբար կնշվի այդ շրջանում

Արդյունքում՝ 

  • Սաները ծանոթանում է ազգային ծեսին,
  • Մասնակիցները ծեսը յուրացնում են, դառնում այն կրողը և տարածողը
  • Ձեռք ենք բերում ծիսական տեսանյութեր
  • Արդյունքրեը կհրապարակվեն սովորողների բլոգերում, կտեսագրվեն, և կձայնագրվեն
Posted in Համբարձման ծես

Համբարձման ծեսը նախակրթարանում

Համբարձման ծեսը սիրո, երիտասարդության ու վայելքի տոն է, որ տոնվում է բնության գրկում մայիսյան ծաղկունքի մեջ: Համբարձման ծեսը` ջրի ու ծաղկի, ինչպես նաև Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Աղջիկները` յոթական  հոգով, դուրս են գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք հավաքում են նաև յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք  լուռ եմ մնում: Ծաղիկները հավաքելուց հետո աղջիկներն սկսում են խոսել, երգել և ծաղկեպսակներ են  սարքում ու ընթացքում երգում։ Արևմտյան դպրոց-պարտեզի ներքին բակում ծիսական երգ ու պարով նշեցինք Համբարձման ծեսը։

Posted in Համբարձման ծես

Համբարձման ծեսը նախակրթարանում

Արևմուտքում այսօր տոն էր՝ նշում էինք Համբարձման ծեսը։ Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև վիճակ հանելու օրն է։Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով պտտվեցին նախակրթարանով և գովերգեցին նախակրթարանի աշխատակիցներին։