Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Ամանորյա տոնախմբություն

Ատամհատիկ

Ազգային պարերի ու երգերի ուսուցում,ծնողական սեմինար հավաք.

Տոնական օրացույց

Ողջույն, ձմեռ։ Ձմռան առաջին օրը, ինչպես մյուս եղանակների առաջին օրերը, սպասված են: Ամանորի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք մեր տոնական օրացույցը և կհաշվենք, թե քանի օր մնաց հեքիաթային օրվան`ամանորին։

Ամանորյա կախազարդ

Ամանորին ընդառաջ սաների հետ պատրաստեցինք դռան կախազարդ ։ Աշխատեցինք ստվարաթղթերով , վուշի թելով , տաք սոսինձով և գեղեցիկ զարդարանքներով ։ Արդյունքում ստացվեց բնական հումքից գրավիչ կախազարդ , իսկ ամենակարևորը ՝ այն պատրաստվեց մեր ձեռքերով։ Իսկ դա մեծ ոգևորություն էր առաջացնում սաների մոտ և հաճախ էին նոր տարբերակներ առաջ գալիս ։ Հետաքրքիր և ուրախ ամանորյա օր ունեցանք ։

Ատամհատիկի ծեսին ընդառաջ 

Նախապատրաստվֆլով ատամհատիկի ծեսին, սաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Գունավոր թղթերի վրա բամբակով և սոսինձով պատկերեցինք ատամիկներ։

Ատամհատիկի ծեսը նախակրթարանում

Ազգային երգ ու պարով, օրհնանքներով, գովքով ու բարեմաղթանքներով նշեցինք Նատալիի ատամհատիկի ծեսը։

Ատամհատիկի ծեսը կրթահամալիրում

Վաղուց ավանդույթ դարձած և բոլորի կողմից շատ սիրելի ատամհատիկի ծեսը իսկական տոնախմբություն է , որ միշտ տոնվում է շատ մեծ շուքով։ Նախ այցելեցինք Սուրբ երրորդություն եկեղեցի , այնուհետև ուղևորվելով դեպի « Հարավային դպրոց-պարտեզ » կրթահամալիր ` ուրախ ազգային երգ ու պարով և համեղ հյուրասիրությամբ մասնակցեցինք ծիսակատարությանը ։ Անչափ հիշարժան և տպավորիչ օր ունեցանք ։

Ծնողական սեմինար

Հավես ծնողական սեմինար Արևմուտքի դպրոց-պարտեզի նախկրթարանի ծնողների հետ։ Սեմինարի ընթացքում երգի դաստիարակ` ընկեր Սեդայի օգնությամբ սովորեցինք ամանորյա տոնախմբության պարերը և խաղիկները։

Ծննդյան ծես

Այսօր մեր կապուտաչյա Դավիթի ծննդյան օրն էր , որը նման էր իսկական տոնախմբության։ Սաների հետ ուրախ երգեցինք ու պարեցինք , բարեմաղթանքներ հղեցինք և մի լավ գովեցինք բոլորի կողմից շատ սիրելի Դավիթին ։ Իսկ վերջում այսպես բարձր տրամադրությամբ եկավ ամենասիրելի պահը ՝ երբ դավիթը փչեց մոմը ծափահարեցինք և ճաշակեցինք համեղ տարատեսակ քաղցրավենիքները։ Նման կերպ է յուրաքանչյուր սանի համար։ Նրանց ուրախությունը ՝ դա միանշանակ մեր հաջողության գրավականն է ։

Տոնական զարդարանք

 

Հաշվետվությունը ենթակա է լրացումների…

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն