Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Ամսվա նախագծերը փաթեթներով՝

Օրը ագարակում

Մեր սիրելի վայրում ենք՝ ագարակում։ Այստեղ ակամայից բոլորիս տրամադրությունը փոխվում է հատկապես մեր նոր սեբաստացի սաների։ Հայտնվելով կենդանիների աշխարհում, խնամելով-կերակրելով նրանց, մեր նոր սաների լացը անմիջապես դադարում է։ Խինդ ու ծիծաղ, հետաքրքիր երկխոսություններ են ամենուր։

Բնագիտական փորձ

Շաբաթը ամփոփեցինք սաների ամենասիրելի գործունեությունը կատարելով։ Լիմոնի աղով, սոդայով և գույնզգույն ներկերով կատարեցինք շատ հետաքրքիր բնագիտական փորձ, որն էլ անվանեցինք  «Գունավոր պղպջակներ»։

Ծննդյան տոնական շքերթ

Ծննդյան տոնական ինքնագլորների շքերթով ներկայանում են Արեւմուտքի նախակրթարանի սաները։

Ողջու՜յն նոր ուսումնական տարի

Ողջու՜յն նոր ուսումնական տարի։ Արեւմուտքի բակ- պարտեզը լցվել էր նախակրթարանի սաների խինդ ու ծիծաղով։ Երգեցինք, շնորհավորեցինք միմիյանց, այնուհետեւ կապույտ երկինք բաց թողեցինք գունզգույն փուչիկները։

Խաղում ենք ազգային խաղեր

Ազգային խաղերը ժամանակի ընթացքում փոփոխվում են, կամ ընդհանրապես մոռացվում։ Սակայն ի ուրախություն մեզ, մեր սաները ոչ միայն ծանոթ են հայկական ազգային խաղերին նաև հաճախակի խաղում են մեր հին ազգային խաղերը։

Ես սեբաստացի եմ

Ուսումնական տարեմուտը սկսում ենք նոր ճստիկ-պստիկ սեբաստացիների մուտքով։ Ծանոթացեք, այս չարաճճի աչուկներով գեղեցկուհին Նարեն է, ով իր հասակակից բոլոր փոքրիկների նման սիրում է շատ խաղալ, վազել ու չարաճճիություն անել:

Առավոտյան ծես

Առավոտյան ծեսը սկսեցինք բակում խաղալով բարևախաղ, այնուհետև խաղացինք բզեզ խաղը, երգեցինք։ Իրականացրեցինք միջավայրի խնամք`մաքրեցինք մեր լողափը, լողավազանից հանեցին քարերը։ Հետո էլ մեր մաքուր խնամված լողափում սաները վայելեցին աշնանային ջերմ եղանակը։ Օրվա մանրամասները` տեսանյութում։

Իմ նոր խաղալիքը

Ուսումնական տարեմուտը սկսում ենք նոր խաղալիքներով։ «Իմ նոր խաղալիքը » նախագծի շրջանակներում սեբաստացի սաները իրենց հետ բերել էին զարգացնող խաղեր, օղակներ և բազմերագ գնդակներ։ Մենք էլ մեր նոր գույնզգույն գնդակներով և օղակներով խաղացինք տարբեր մարզական խաղեր։

Ես սեբաստացի եմ

Ծանոթացեք կապուտաչյա Դավիթն է։ Մեր նոր սեբաստացի ընկերն է։ Նա շատ ճարպիկ և հետաքրքրասեր, տղա է։ Մանրամասները` տեսաֆիլմում…

Ամփոփելով սովորածը

Ամփոփելով սովորածը սաների հետ բակում արտասանեցինք շաբաթվա ընթացքում յուրացրածը։

Ուրախ խաղեր

Մեր խմբասենյակը կրկին լեցուն էր մանկան ուրախ խինդ ու ծիծաղով։ Սաների հետ գույնզգույն գնդակներով խաղում էինք ուրախ խաղեր։ Այս խաղի միջոցով զարգանում է սաների կողմնորոշվելու կարողությունը և ուշադրության կենտրոնացումը։
Ձեզ հաճելի դիտում…

Ծննդյան ծես

Հաշվետվությունը ենթակա է լրացումների։

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն