Posted in Աշխատանքային Նախագծեր

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ստուգել, ախտահանել։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=
  • ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշխատանքային գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Հեքիաթ-ներկայացում. Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Թափթփված Ջովանին»
  • Ամսվա բանաստեղծություններ՝ Աղայանական շարք` «Կատուն», «Ծիտն ու բազեն», «Սագիկ»,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ

Երգեր՝ 

Ամսվա ասիկ- ոտանավոր .

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

Մարիամ խաթուն

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
-Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Գարնանային պարտեզ֊ Մարտ, Ապրիլ ամիսների

Նախագծեր՝

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

  • Մարտի 1-ապրիլի 8 «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Ապրիլի 10 Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Ապրիլի 17 Սուրբ Հարության տոն

04.04.2022-08.04.2022

  1. Պատրաստում ենք Զատկական օրացույց
  2. Ածիկացան
  3. Ձուդատարկոցի, գնումներից հետո դատարկում ենք ձվերը։ Ուսումնասիրում ենք ձուն (գույնը, ձեւը, ներսն ու դուրսը), այնուհետեւ հատիկեղեններով զարդարում դատարկված ձվերը։
  4. «Ձոն մայրիկի» ստուգատես. (Պատրաստում ենք անակնկալ նվերներ)
  5. Զարդարում ենք ծիսական ծառը նախապես հատիկեղենով ձեւավորած ձվերով

11.04.2022-15.04.2022

  1. Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
  2. Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  3. Չորեքշաբթի չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք
  4. Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  5. Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն