Posted in Աշխատանքային Նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակումՄուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝
  • Հեքիաթ-ներկայացում ՝ «» «»
  • Աղայանական շարք՝
  • Ազգային խաղիկներ֊Խաղ֊թռնոցիներ
  • Բակային խաղեր`

Նախագծեր՝

Ընտանեկան նախագծեր՝

Թումանյանական օրեր. Թումանյան ընտանիքում։

Ձմեռային բակային խաղեր։

Ծիսական խոհանոց

Տեառընդառաջի ծեսը ընտանիքում

  • Երգեր՝ .  «Գնացեք տեսեք»,«Հինգ Էծ», «Պսակ, պսակ», «Այ ֆորկա», «Զնկլիկ օրոճ», «Կոտ ու կես»։
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Բարեկենդան», «Ծիտը», «Պոչատ աղվեսը»,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`… «Աղջիկ փախցնոցի»,  «Մկների թակարդը», «Աղվեսն ու հավերը»«Գոմշակռիվ», «Աքլորակռիվ»,
  • Բանաստեղծություն` Հովհաննես Թումանյանի ….«Փիսոն», Փիսիկի գանգատը», Հարի-հարի խնոցի»

Չորեքշաբթի, ուրբաթ՝ երգուսուցում

Երեքշաբթի, հինգշաբթի՝ ինքնագլորավարություն

01.02.2022-04.02.2022

  • Ռոդարիական մարզախաղեր
  • Պատրաստվում ենք Բարեկենդանին. Պատրաստում ենք տարատեսակ և բազմերանգ դիմակներ։
  • Տեառընդառաջին պատրաստում ենք տարոսիկներ։
  • Ծիսական խոհանոց. Պատրաստում ենք փոխինձ, ադիբուդի։
  • Պատրաստում ենք հարսի և փեսայի տիկնիկը։

07.02.2022-11.02.2022

  • Երգուսուցում՝ պատրաստվում ենք «Տեառընդառաջին»։
  • Երազանք պահելով զարդարում ենք տոնի ծառը ժապավեններով, ադիբուդիներով, վերջում այն կվառենք ծեսի կրակի մեջ։
  • Ծիսական խոհանոց, պատրաստում ենք հալվա, գաթա։
  • Ազգային երգը նկարներում։
  • Ուսուցողական խաղ. Սովորում ենք երկրաչափական պատկերները

14.02.2022-18.02.2022

  • Տեառընդառաջի ծեսը նախակրթարանում։
  • Երգում ենք Թումանյան, խաղում ազգային խաղ՝ Մկների թակարդը։
  • Թումանյանական շարք ռադիոթողարկում։
  • Տեխնոլոգիական աշխատանք. Պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հերոսներին։
  • Օղակախաղեր, գլուխկոնծիների շքերթ
  • Հովհաննես Թումանյանի հեքիաթի խաղ֊բեմականացում։

21.02.2022-25.02.2022

  • Խաղ-ներկայացում. Շիրմայի ետևից կերպարներով թաթերական ներկայացում են ցույց տալիս դաստիարակները հետո սաները։
  • Բնագիտական փորձ՝ ընկեր Շուշանի հետ։
  • Այց ագարակ, կենդանիների խնամք։
  • Ինքնագլորների շքերթ
  • Բարեկենդանի ծեսը նախակրթարանում։

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն