Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Մենք կրկին աշխատանքային բուռն ընթացքի մեջ ենք: Թեպետ կարճ, բայց հագեցած նախագծերով ու փառատոններով է հունվարը:

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Ամանորն ընտանիքում. Ընտանեկան նախագծերի փաթեթ

Ընկուզախաղեր նախակրթարանում

Ազգագրական փառատոնի շրջանակում նախակրթարանի սաների հետ խաղացինք ազգային խաղեր ընկուզախաղեր: Ընկույզներով մի լավ չխկչխկացրեցինք, գլորեցինք, պտտեցինք, խաղացինք, աղմկեցինք ու ոգևորվեցինք․․․

Ինքնագլորների խառնաշփոթ

Ինքնագլորավարության ստուգատեսային շաբաթ ողջու՜յն։

Արեւմուտքում իսկական խառնաշփոթ է, ինքնագլորների խառնաշփոթ։ Դաստիարակներն ու 2-4 տարեկանները մասնակցում են «Ինքնագլորների ստուգատես»-ին։

Ազգային խաղերի շարք

Առհասարակ խաղը սաների զարգացման եւ դաստիարակության լավագույն միջոցն է։ Շաբաթը լի էր ազգային խաղերով։

Մարզական օր

Օրը լիարժեք եւ լեցուն դարձնելու լավագույն տարբերակը մարզախաղերն են, որոնք ավելի հետաքրքիր են դառնում, երբ այլընտրանքային շունչ ենք ավելացնում դրանց։

Ինքնագլորների շքերթ

Ջա՜ն, մարզատոնը սկսված է։ Մեծերով ու փոքրերով, խինդ ու ծիծաղով և բարձր տրամադրությամբ սկսում ենք վարել ինքնագլորներ։
Մեր ուրախ ինքնագլորների շքերթի մասնակիցը կարող եք լինել նաև դուք, դիտելով մեր տեսաֆիլմը։

Մեր նոր ընկերը

Ծանոթացեք Էդուարդն է, մեր նոր ընկերը։ Նա շատ ընկերասեր, բարի, ժպտերես, ինքնուրույն տղա է։

Ձմեռ պապիկի նվերները

Տեսեք թե ինչ ոգեւորությամբ են նախակրթարանի սաները պատմում Ձմեռ պապիկի անակնկալ նվերների մասին։

Առաջին ձյունը

Վերջապես տեղաց այդքան սպասված առաջին ձյունը եւ մենք շտապեցինք բակ ձնագնդիկ-խաղալու, սահնակ քշելու, վազելու ու գլորվելու։

Ծննդյան ծես

Նախակրթարանում նշեցինք մեր բարի ընկերոջ Մարկի ծնունդը, մաղթելով նրան առողջություն, անամպ երկինք ու լիքը հաջողություններ։

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն