Posted in Աշխատանքային Նախագծեր

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակումՄուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝
  • Հեքիաթ-ներկայացում ՝ «» «»
  • Աղայանական շարք՝
  • Ազգային խաղիկներ֊Խաղ֊թռնոցիներ
  • Բակային խաղեր`….գնդակախաղերձնախաղեր։
  • Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն
  • Հունվարի 29-30՝ ստուգատեսային տոն`« Ղափամա»
  • Ամսվա Հեքիաթ-ներկայացումՀովհաննես Թումանյան՝ «Չարի վերջը»
  • Ամսվա բանաստեղծություն
  • Ամսվա երգեր  «Գնացեք տեսեք», «Հե՜յ ջան, ղափամա», «Զնկլիկ օրոճ», «
  • բակային խաղերը` Ձմեռային զբոսանք, հետքեր ձյան վրա, թավալներ, գլդորներ։
  • Ընտանեկան նախագիծ` բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ, ազգային խոհանոց։
  • Ամսվա ազգային խաղերը` ընկուզախաղեր

1.Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս
շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի կատարվում
փոքրերի կողմից, այդ պատճառով փորձեցինք ընկույզը սահեցնելով նետել):

2. Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:

3. Սաներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված ընկույզ է
(թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են շրջանաձև, իրար
բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում անկանոն թափահարել
այնքան, մինչև թելերը խառնվեն իրար: Ստացվում է շրխկան – չարխափան:

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն