Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող նախագծեր՝

Ամսվա նախագծերը փաթեթներով՝

Տոնական օրացույց

Մեր տոնական Ձմեռ պապ օրացույցն արդեն պատրաստ է։ Ձմեռ պապի հագուստին նկարել ենք օրացույցի օրերը եւ ամրացրել ամրակ, որը ամեն օրով տեղափոխվում է տվյալ օրվա վրա։

Ուրախ եւ տխուր ատամիկներ

Ատամհատիկի ծեսի նախապատրաստական աշխատանքները նախակրթարանում սկսված են։ Սովորել ենք խաղ-թռնոցիների շարք, զրուցել ատամների խնամքի մասին հերթը՝ ինքնաշեն խաղին էր, որի ընթացքում պարզեցինք ատամների համար օգտակար եւ վնասակար սննդի տեսակները։

Ուսուցողական մուլտֆիլմի դիտում

Ատամների խնամքի մասին սաները բավարար գիտելիքներ են հասցրել ձեռք բերել։ «Սովորում ենք մաքրել ատամները» ուսուցողական ֆիլմը նպաստեց ամրապնդել սովորածը։

Ատամհատիկի ծեսն Արեւմուտքում

Ամեն տարի կրթահամալիրում դեկտեմբերի 10֊ը հաճելի եռուզեռով լցված, սպասված օր է։ Հարթակում դե իհարկե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կրթահամալիրի ուսուցիչներն ու դաստիարակներն են իրենց երեխաների հետ, իսկ բոլորին մի տանիքի տակ համախմբող տոնը «Ատամհատիկ»-ի ծեսը։ Ծեսի մեկնարկը տրվեց Սբ. Երրորդություն եկեղեցում, որից հետո մեծ ու փոքրով, քայլքով հասանք Արեւմտյան դպրոց-պարտեզ, որտեղ էլ նշեցինք բուն ծեսը։

Ինքնագլորների շքերթ

Ինքնագլորներ վարելը սաների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Մեր հերթական ինքնագլորներով մարզատոնի մասնակիցը
կարող եք լինել նաև դուք, դիտելով մեր տեսաֆիլմը։

Ինքնաշեն ատամներ

Ատամհատիկի ծեսին ընդառաջ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստեցինք ինքնաշեն ատամներ։ Նախապես սաների հետ խոսեցինք թե որ սննդանթերքներն են օգտակար, և որոնք են վնասակար ատամների համար, թե ինչ պետք է անեն, որ ունենան առողջ և գեղեցիկ ատամներ։ 

Ատամհատիկի ծեսին ընդառաջ

Նախակրթարանի սաները երգերով, ասիկներով, խաղ-թռնոցիներով նախապատրաստվում են ատամհատիկի ծեսին։

Պատրաատում ենք տարոսիկներ

Ատամհատիկի ծեսի տարոսիկներն էլ արդեն պատրաստ են նախակրթարանի սաների ձեռքերով։

Ձնեմարդուկներն անիվների վրա

Համով հոտով տոնածառ

Երբ ասում ենք Ամանոր, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին հրաշագործ բարի Ձմեռ պապի կերպարն է, և իհարկե մեր ամանորյա հրաշքները։ Փոքրիկ սեբաստացիների հետ տոնական տրամադրությամբ, երգ ու պարով պատրաստեցին և զարդարեցինք մեր տոնածառը։  

Ամանորյա հեքիաթ

Մեր խմբասենյակի զարդարանքներն ավարտված են։ Համատեղ ուժերով ստեղծեցինք մեր ամանորյա հեքիաթի նմանվող խմբասենյակը։

Ամանորյա գնդակախաղեր

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն