Posted in Աշխատանքային Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Անհատակամ աշխատաժամանակ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:0Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ «Այ քեզ տոնածառ», «Զար զընգը», «Փաթիլներ», «Դինգ֊դոնգ»:
  • Հեքիաթ-ներկայացում ՝ «» «»
  • Աղայանական շարք՝ «Ատամ ատամ», «Արի, արի Ձմեռ պապի», Հ. Թումանյան «Առաջին ձյունը», «»:
  • Ազգային խաղիկներ֊Խաղ֊թռնոցիներ
  • Բակային խաղեր`….գնդակախաղերձնախաղեր։

Խաղ֊թռնոցիներ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Նախագծեր`

  • Դեկտեմբերի 1-24`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 24-29` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։

Սեմինար-պարապմունքներ

  • Դեկտեմբերի  տեխնոլոգիա. (Թերեզա Թումանյան )
  • Դեկտեմբերի մարզական. (Ռոզա Գսպոյան)

01.12.2021-03.12.2021

  • Պատրաստում ենք տոնական օրացույց
  • Զրույց, քննարկում ատամների և ատամների խնամքի մասին
  • Երգուսուցում

06.12.2021-10.12.2022

  • Ինքնագլորների շքերթ
  • Ինքնաշեն խաղ՝ ատամների օգտակար և վնասակար մթերքներ։
  • Ռոդարիական մարզախաղեր։
  • Պատրաստում ենք ամանորյա ինքնաշեն խաղալիքներ։
  • Այլընտրանքային նկարչություն. Ատամանկարչություն։

13.12.2021-17.12.2021

  • Ամանորյա դռան կախազարդ (անհրաժեշտ պարագաներ՝  կարմիր կտոր, Ամանորյա տարբեր իրեր կախազարդի վրա ամրացնելու համար, տաք սոսինձ):
  • Պատրաստում ենք մեր տոնական ծառը։
  • Զարդարում ենք մեր խմբասենյակը։
  • Ամանորյա բարեմաղթանքների ռադիոթողարկում։
  • Տոնական մարզախաղեր։

20.12.2021-24.12.2021

  • Պատրաստում ենք չարխափաններ (անհրաժեշտ պարագաներ՝ պոպոկ, տաք սոսինձ, թել)։
  • Երգի պարապմունք նախակրթարանում ( պատրաստվում ենք Ամանորի ծեսին)։
  • Պատրաստում ենք ամանորյա բացիկներ։
  • Ընկուզախաղեր։
  • Տոնական ինքնաշեն խաղ։

27.12.2021-28.12.2021

  • Խոհանոցային գործունեություն. Ծնողների օգնությամբ պատրաստում ենք Տարեգաթա։
  • Պատրաստում ենք տոնական հալվա, փոխինձ։
  • «Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց, լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել մեկնաբանություն